«Փաստ» օրաթերթը գրում է. «2018 թվականի իշխանափոխությունից հետո որոշ ժամանակ մասնագիտական շրջանակները Հայաստանի Կենտրոնական բանկը, ընդհանուր տնտեսական կառավարման բլոկի համեմատ, համարում էին առավել ադեկվատ: Սակայն վերջին շրջանում նույն տնտեսագետներն ու փորձագետները, շատ մեղմ ասած, տարակուսած են այն քայլերից, որ իրականացնում են ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն ու ԿԲ-ն ընդհանրապես: Առաջին խնդիրը, որ նշում են տնտեսագետները, վերաֆինանսավորման տոկոսադրույքի պարբերաբար բարձրացումն է: ԿԲ-ում բացատրում են, որ դրանով գնաճն են զսպում: