Երեկ՝ հոկտեմբերի 9-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։30-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 25-ամյա Հայկ Պ․-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Շիրակի փողոցի թիվ 9 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Երևանի բնակիչներ 36-ամյա Հայկուհի Ա․-ին և 64-ամյա Խաչատուր Գ․-ին։