Հոկտեմբերի 10-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Աղվանքի կաթողիկոս Սուրբ Գրիգորիսի նշխարների գտնվելու տոնը: Արցախի թեմից հայտնում են, որ տոնի առթիվ Ամարասի վանքի Սուրբ Գրիգորիսի անունը կրող եկեղեցում կմատուցվի Սուրբ Պատարագ: Պատարագի սկիզբ՝ ժամը 10:30: Qahana.am-ի փոխանցմամբ, Հայաստանյան Առաքելական եկեղեցին այսօր նշում է Աղվանքի Ս. Գրիգորիս կաթողիկոսի նշխարների գտնվելու, Թաթուլ և Վարոս, Թումաս, Անտոն, Կրոնիդես սուրբ հայրերի և յոթ Խոտաճարակների հիշատակության օրը։