Հոկտեմբերի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա է գտնվել Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) 92-րդ համագումարի պաշտոնական մասի բացման արարողությանը, որի ընթացքում իր օրհնությունն ու պատգամն է բերել համագումարի մասնակիցներին, հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամուլի ծառայությունը: Իր խոսքում նա ասել է. «Մեծարգո նախագահ Հայաստանի Հանրապետության, Մեծարգո նախագահ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության, ...