Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում մեծագույն խանդավառությամբ պատրաստվում են Երեւանի ավագանու ընտրություններին: Բոլորի աչքի առաջ ու առանց ավելորդ համեստությունների ՀՀ նախկին փոխվարչապետ, այժմ Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը երեւանցիների հետ հանդիպումների անվան տակ բացահայտ քարոզարշավ է իրականացնում կամ փորձում շոշափել մարդկանց տրամադրվածությունը: