ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Մոսկվա կմեկնի 16 հոգանոց պատվիրակությամբ։ Այս մասին տեղեկանում ենք ԱԺ-ի պաշտոնական կայքից։ Ըստ այս հրապարակման՝ Ալեն Սիմոնյանի հետ Մոսկվա կմեկնեն պատգամավորներ Վահե Ղալումյանը, Բաբկեն Թունյանը, Գուրգեն Արսենյանը, Հայկ Սարգսյանը, Մարինա Ղազարյանը և Տարոն Մարգարյանը։ Նրանց հետ կմեկնեն նաև ԱԺ 8 աշխատակիցներ։