«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ Պրահայում էր՝ մասնակցում էր Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին: Հայաստանյան հասարակությունը փորձում էր Փաշինյան-Էրդողան-Ալիեւ հանդիպումների լուսանկարներից եզրակացություններ անել, թե ՀՀ վարչապետն ինչ է «տվել», ինչի է համաձայնել։ Լուսանկարներից մեկում սեղանին գիրք է դրված՝ ալբանացի գրող Լեա Իպիի «Պատմության ավարտը եւ նոր դարաշրջանի սկիզբը» գիրքը՝ դրամատիկ հուշագրություն Բալկաններում կոմունիզմի ավարտի մասին։