Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։10-ի սահմաններում ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքից ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն, որ Նուբարաշեն վարչական շրջանի 6-րդ փողոցի շենքերից մեկի բնակիչը տևական ժամանակ է չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին, գրում է Shamshyan.com-ը: