ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների արդյունքում, 2022 թվականի հոկտեմբերի 1-ից հարկային ստուգումներին և ուսումնասիրություններին վերաբերող փաստաթղթերը, ինչպես նաև հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի որոշումները հարկ վճարողներին ծանուցվում են էլեկտրոնային եղանակով և համարվում են պատշաճ ծանուցված՝ հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջում տեղադրելու օրվանից: