ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլի «Հավաստի աղբյուրն» անցել է ստեղծված ծանր իրավիճակի հետ կապված ճշմարտություններն ու կիսաճշմարտությունները անանուն և սեփական մեկնաբանություններով ներկայացնելու գործելաոճին: Ակնհայտ է, որ սեփական մեկնաբանությունները նրա համար են, որպեսզի արդարացվեն «իշխանությունների» կապիտուլյանտական տրամադրությունները: