Սեպտեմբերի 28-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ստացված տեղեկություններն իրացնելիս՝ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները Երևանի Դավիթ Անհաղթի փողոցում հայտնաբերեցին ու ձերբակալեցին Շիրակի մարզի Փանիկ գյուղի երկու բնակչի։ Ձերբակալելու պահին նրանցից մեկը՝ 46-ամյա տղամարդը, նետեց կարմիր և սպիտակ դեղապատիճի նմանվող սրվակներ։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին ընդհանուր մոտ 17 գրամ քաշով մեթամֆետամինի նմանվող զանգվածներով 14 սրվակ, 46 գրամից ավելի քաշով մարիխուանայի նմանվող զանգվածներով 20 փաթեթ, 33 գրամից ավելի քաշով սպիտակ փոշենման զանգված, դեղահաբեր և այլն։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։