Երկարատև ծանր հիվանդությունից մահացել է ԱԺ նախկին պատգամավոր, Քուվեյթում ՀՀ նախկին դեսպան Մանվել Բադեյանը: Նրա հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը` հոկտեմբերի 1-ին, Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում: Մանվել Բադեյանը ծնվել է 1957 թվականի հունիսի 29-ին Գավառում։ 1979 թվականին ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը։ Ստացել է տնտեսագետ, մաթեմատիկոսի որակավորումը։