Ավտովթար՝ Վայոց Ձորի մարզում. 4 զինծառայող տեղափոխվել են հիվանդանոց

article-image

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 02։50-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ՝ 49-ամյա Արամ Ս-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 152.9 կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի ձախ, մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ձորում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արամ Ս-ն, ուղևորներ՝ Լոռու մարզի բնակիչներ, 25-ամյա Մհեր Ս-ն, 36-ամյա Արման Պ-ն, 36-ամյա Ալեքսանդր Խ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վայքի բուժմիավորում» ՓԲԸ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն