ՀՀ Գլխավոր դատախազությունը հորդորում է ոչ մի դեպքում այլ անձանց չտրամադրել բանկոմատային քարտերի պահպանվող վավերապայմանները: Այս մասին հայտնում են ՀՀ Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից։ «Վերջին ժամանակներում կրկին կտրուկ աճել են համացանցային առուվաճառքի հարթակներում ապրանքների վաճառքի հայտարարություններն օգտագործելով խարդախությամբ կատարված հափշտակության դեպքերը: Այս մասին են վկայում 2022 թվականի ընթացքում արձանագրված սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերի վերաբերյալ Գլխավոր դատախազությունում ստացված հաղորդումների ուսումնասիրությունը: