«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ գլխավոր դատախազությունում պաշտոնյաների ազատումները հասան «Մարտի 1»-ի գործի հետ կապ ունեցող դատախազներին: Երեկ ՀՀ գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Վաղինակ Ջանազյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել։