«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում խմբագրությանը հաճախ են դիմում քաղաքացիներ՝ դժգոհելով, թե այս կամ այն ԲԿ-ում իրենց տեղեկացնում են, որ «պետպատվերը սպառվել է»: Ի մասնավորի, օրերս մեզ տեղեկացրեցին, որ «Արաբկիր» ԲԿ-ում երեխաների բժշկական խորհրդատվության համար առաջնային բուժհաստատություններից բերված ուղեգրերը չեն «գործում». քաղաքացիներին ասվել է, որ մինչև դեկտեմբերի 16-ը «պետպատվեր» այս գծով չի լինելու: Ստացվում է՝ որքան էլ երեխայի վիճակը ծանր լինի, ծնողը կա՛մ պիտի հերթագրվի դեկտեմբերի 16-ից հետո, կա՛մ վճարի, ասենք, 10 հազար դրամ զուտ խորհրդատվության համար: