«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ խմբակցության երեք ժամանոց հանդիպմանը շատ լուրջ խոսակցություն է ընթացել կառավարության անդամների մասնակցությամբ։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, բացի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանից, հանդիպմանը մասնակցել են նաեւ կառավարության այլ անդամներ եւս, մասնավորապես՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Պետական վերահսկողության ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՔՊ վարչության այլ անդամներ եւս։ Հանդիպման սկզբում հիմնականում խոսել է Նիկոլ Փաշինյանը, որից հետո նրան նաեւ հարցեր են ուղղել։