ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «ՆԱՅԵՔ Ինչքան հեգնանք, քամահրանք, արհամարհանք կա էս նախադասությունների մեջ։ 2020-ին կազմակերպված հայոց սպանդը, մեր «գենետիկ վախերը», դավաճանի ստորագրությամբ հանձնված հայրենիքը սրա համար քմծիծաղի առարկա են ընդամենը։ Սա է սրանց հավաքական և ոչ ամենևին անձնական մոտեցումը մեզ ու մեր երկրին։