Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11-ին, Երևանի պարեկները Իոսիֆյան փողոցում ծառայություն իրականացնելիս, ռազմամթերք և սառը զենք պահելու կասկածանքով, ձերբակալել և ոստիկանության Մաշտոցի բաժին են ներկայացրել Քասախ գյուղի բնակիչ, 52-ամյա մի տղամարդու: Նրա մոտ հայտնաբերվել է «Ֆ1» տիպի նռնակ` պայթուցիչով, փամփուշտ ու դանակ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության մաուլի ծառայության մամուլի ծառայությունից։