Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է երեկ կայացած տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով անցկացված ընտրությունների նախնական արդյունքները։ Ըստ այդմ, Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում հաղթել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ ստանալով 2 299 քվե։ «Հզոր համայնք» դաշինքի օգտին քվեակել է 1327 ընտրող, «Լուսավոր Հայաստան» կուսակցության՝ 181 մարդ, «Հանրապետություն» կուսակցության՝ 539 մարդ։