Գաղտնիք չէ, որ ՔՊ-ական ուսապարկերը առիթը բաց չեն թողնում սեփական ինքնագովազդով զբաղվելու համար: Օրինակները բազմաթիվ են: Ժամանակին փաբերում պարտքով գարեջուր խմողները, ովքեր այսօր միլիոնավոր դրամների պարգևավճարների մեջ լող են տալիս, համացանցը և մասնավորապես ֆեյսբուքյան տիրույթը դարձրել են սեփական անձը գովազդելու վայր: 2018-ին տեղի ունեցածից և անգամ 2020թ. ջախջախիչ պարտությունից հետո նրանք լինելով իշխանություն իրենց կյանքը ֆեյսբուքում են պատկերացնում: Հատկանշական է, որ նրանց ջախջախիչ մեծամասնությունը անհայտ է հանրությանը, որովհետև Փաշինյանը 2018-ին ում կարողացել և հարմար է գտել, փողոցից գցել է իր գրպանը և բերել կամ խորհրդարան, կամ կառավարություն: Այդպիսինները այս տարիների ընթացքում ապահովել են լոկ «կոճակ սեղմելու» համար նախատեսված գլխաքանակ և առանձնապես որևէ բանով աչքի չեն ընկել: