Սեպտեմբերի 23-ին ոստիկանության Արտաշատի բաժին դիմած քաղաքացին հայտնել էր, սեպտեմբերի 22-ի ժամը 21.00-ից սեպտեմբերի 23-ի ժամը 10.00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը օդաճնշիչ զենքով վնասել է իր «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենայի ապակին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։