ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Սեպտեմբերի 25-ին, մի շարք մարզերում ՏԻՄ ընտրություններ են։ Արդյո՞ք գիտակցում են ՔՊ ցուցակներում ընդգրկվածները, նրանց պոտենցիալ ընտրողները, որ նույնիսկ ՏԻՄ մակարդակով մասնակցություն ապահովելով, ՔՊ ընտրելով ընտրում են հայրենիքի կորուստը, նոր մարդկային և տարածքային կորուստները, դեռ չեմ խոսում պատասխանատվություն կիսելու մասին։