Քաղաքագետ Նարեկ Սամսոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Վեհափառ Հայրապետի և 3 նախագահների հանդիպման մասին Մամուլում անընդհատ տարատեսակ ձևաչափերով (3+2+2 և այլն) հանդիպումների մասին տեղեկատվությանը զուգահեռ հիմա էլ, արդեն որերորդ ԶԼՄ-ն տեղեկություն է հրապարակում առ այն, որ սպասվող հանդիպումը նախաձեռնել է Լևոն Տեր-Պետրոսյանը: Որոշ լրատվամիջոցներ ավելի հեռուն են գնացել ու արդեն հայտնում են, որ «Լևոն Տեր-Պետրոսյանը մեկ հարկի տակ կհավաքի Հայաստանի ու Արցախի բոլոր նախագահներին»: