«Հրապարակ» թերթը գրում է. «44-օրյա պատերազմի զոհերի ծնողներին ոստիկանական բիրտ ուժով հեռացնելուց եւ Եռաբլուրում ծաղիկներ դնելուց հետո ՔՊ-ական պատգամավորները գնացել են Ազգային ժողով, որտեղ խմբակցության նիստ է տեղի ունեցել։ Թվում էր՝ գոնե պատգամավոր կանայք փակ հանդիպման ժամանակ պետք է դատապարտեին ոստիկանների գործողությունները, որոնք զոհվածների մայրերին գետնին քարշ տալով հեռացնում էին, սակայն խմբակցությունում չի եղել գեթ մեկը, որ ափսոսանք հայտներ։