ՀՀ Անկախության տոնի առթիվ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը ուղերձ է հղել, որում ասված է․ «Սիրելի հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին ընտրեցինք անկախության ճանապարհը և իրականացրինք մեր պապերի ու հայրերի դարավոր երազանքը․ ունենալ անկախ պետություն: Նվաճեցինք մեր պատմական հայրենիքի մի փոքր հատվածի վրա ազատ ու անկախ ապրելու իրավունքը: Անկախության համար չափազանց թանկ գին ենք վճարել և դեռ շարունակում ենք վճարել։