ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը հրապարակել է նախագահի ուղերձը Անկախության օրվա առթիվ․ «Անկախությանը 1991 թվականի այս օրը աներկբա «ԱՅՈ» ասած հայ ժողովրդի միասնական կամքը անցած ավելի քան երեսուն տարիներին բազում և ծանր փորձությունների ենթարկվեց: