Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին անդամ Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները Julius Baer Generation Cup մրցաշարում: Արագ շախմատի այս մրցաշարում կայացել են մի քանի տուրեր ևս: Լևոն Արոնյանը 4 պարտիաներից միայն մեկում է հաղթել, իսկ մյուս երեքում զիջել է մրցակիցներին: