«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ կրթության տեսչական մարմնի տեսուչները հայտնվել են անհարմար դրության մեջ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ սեպտեմբերի 12-16-ն այս տեսչական մարմնի տեսուչների աշխատանքային այցն է նախատեսված եղել դեպի Վայոց ձորի մարզ: Սակայն սահմանային իրավիճակով պայմանավորված՝ նրանց աշխատանքային այցն ընդհատվել է, քանի որ տեսչական մարմնի տեղակալներից մեկը՝ Նարա Հովհաննիսյանը, զանգել եւ հետ է կանչել՝ ասելով, որ «պատերազմ է»: Տեսուչներն, իհարկե, Երեւան են վերադարձել, սակայն հետո վերադարձի պատճառի մասին բացատրագիր գրելու հետ կապված խնդիրներ են ծագել, քանի որ տեղակալը հրաժարվել է՝ նշելով, որ չի կարող բացատրագրում շարադրել պատերազմի մասին, քանի որ հիմքեր չունի: