«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ սեպտեմբերի 25-ին ՀՀ որոշ համայնքներում նախատեսված են ՏԻՄ ընտրություններ: Ադրբեջանի կողմից իրականցված ռազմական ագրեսիայի հաջորդ իսկ օրը իշխանության, նաև մյուս ուժերի թեկնածուները միաբերան հայտարարեցին, որ երկրում ստեղծված իրադրությամբ պայմանավորված՝ դադարեցնում են նախընտրական քարոզարշավը։