ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սամարղանդում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման արարողակարգային բաց մասում արված հայտարարություններում, Ալիևը նշեց, որ հայ-ադրբեջանական ռազմական լայնամասշտաբ բախումները ձեռնտու չեն եղել ոչ Ադրբեջանին, և ոչ էլ Հայաստանին: Ալիևի հայտարարությունից այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ նա ՌԴ նախագահի մոտ արդարանալով, ցանկանում էր վստահեցնել, որ ռազմական էսկալացիան տեղի է ունեցել ինքնաբերաբար, իսկ ադրբեջանական զինուժը Հայաստանի տարածք է ներխուժել իր կամքին հակառակ: