Նոր որոշում. «Եռաբլուրի» շիրմաքարերի գնման պայմանագրում փոփոխություններ կարվեն

article-image

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 16-ի նիստում «Եռաբլուրի» շիրմաքարերի գնման պայմանագրում փոփոխություններ անելու թույլտվություն տվեց: Որոշման հիմնավորման մեջ ասվում է, որ նրա ընդունումը պայմանավորված է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորված զինծառայողների հարազատների կողմից նախապես ընտրված շիրմաքարերի տվյալ տեսակն այլ տեսակով փոխարինելու պահանջով, որի արդյունքում առաջացել է պայմանագրով նախատեսված թվով 6 տեսակի շիրմաքարերի ընդհանուր քանակները փոփոխելու, շիրմաքարերի լրակազմում ընդգրկված բաղադրիչներն այլ բաղադրիչներով փոխարինելու, ինչպես նաև լրակազմերը նոր բաղադրիչներով լրացնելու անհրաժեշտություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն