ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Այսօրվա կառավարության նիստից չես հասկանում, սա թշնամու կողմից վերապատրաստված իլյուզիոնիստների զրուցատաղավար է, թե՞ մտավոր հետամնաց խեղկատակների խաղահրապարակ: Արա´ պատերազմ է, հասկանում ե՞ք, թե՞ ոչ: Խառնված աշխարհի պայմաններում քեզ ոչնչացնել ցանկացող դարավոր թշնամու հետ պա՜-տե´-րա´զմ: Ի՞նչ հայկական ժողովրդավարություն, ի՞նչ խաղաղության ռոմանտիկ օրակարգ, ի՞նչ մարդու իրավունքներ ու նմանատիպ բաներ: Փոխվել է աշխարհը: Ուզում ես ժողովրդավար եղիր, ուզում ես ավտորիտար եղիր, ով ուզում ես եղիր. առիթ կա քեզ արանքից հանելու` օգտագործում են, շանսը բաց չեն թողնում: Այնպես ինչպես 1915թ. շանսը բաց չեն թողել մեզ ցեղասպանելու համար: