Վերջին շրջանում հաճախ ենք ականատես լինում, երբ 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսների ամենակարկառուն հեղափոխական մշակութային գործիչները, որոնք մոռանալով իրենց հիմնական գործունեության մեջ քաղաքական պրոցեսներում չներգրավվելու կարևորությունը, դարձել էին ակտիվիստներ և «մերժում էին» իրենց հաջողության տարիների քաղաքական վերնախավին՝ հավանաբար ակնկալելով, որ «նորերն» իրենց հանդեպ ավելի բարեհաճ կգտնվեն և ավելի շատ հաջողություններ կապահովեն իրենց համար, այսօր արդեն բողոքում են գործող իշխանություններից և դարձել են նրանց ամենախիստ քննադատները։ Արդեն իսկ անդրադարձել ենք «հետողորմյա» արած Մգեր Արմենիային, ով կոչ էր անում բելառուս ժողովրդին չկրկնել հայերի սխալը և իշխանությունը չհանձնել սուտասաններին և շառլատաններին։