Իշխանությունների սիրելի Նարեկ Նալբանդյանին պատկանող ընկերությունը 2 անգամ տուգանվել է. ինչու . «Ժողովուրդ»

article-image

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Իշխանությունների սիրելի Նարեկ Նալբանդյանին պատկանող ընկերությունը, որը ձու է արտադրում, այս տարվա մեջ արդեն երկրորդ անգամ է տուգանվում։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն օգոստոսի 30-ին որոշում է կայացրել «Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ» ընկերությանը տուգանել 3 մլն 44 հազար 534 դրամի չափով։ Ի դեպ, եւս 3 մլն դրամով Նալբանդյանի ընկերությունը՝ «Շիրակ» թռչնաֆաբրիկան, տուգանվել է ապրիլի 26-ին։ Պարզվում է՝ այս ընկերության կողմից արտադրված ECO եւ ecoDemonstrator մակնշումներով հավկիթներն իրացվել են այն դեպքում, երբ դրանք չեն հանդիսանում հավաստված օրգանական գյուղատնտեսական արտադրանք, ինչը հանձնաժողովը որակել է որպես հասարակության մոլորեցման դրսեւորմամբ անբարեխիղճ մրցակցություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն