«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Վերջին երկու տարիներին Ադրբեջանի ռազմական ծախսերը կտրուկ աճում են, իսկ Հայաստանինը՝ ոչ այդքան: Թշնամի պետությունն ավելացնում է իր ռազմական բյուջեն, իսկ մեր հանրապետությունը՝ պաշտոնյաների պարգեւատրման ֆոնդը: «Ժողովուրդ» օրաթերթը փոքրիկ ուսումնասիրության արդյունքում պարզեց, որ Հայաստանի ռազմական ծախսերը 2022-ի բյուջեով աճել են մոտ 11 տոկոսով՝ կազմելով ավելի քան 345,4 միլիարդ դրամ։