Հերիք է եւ նալին խփես, եւ մեխին։ Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ «2016-ի ապրիլյան քառօրյա լայնամասշտաբ ռազմական գործողությունների ժամանակ ունեցանք 75 նահատակ եւ որեւէ բնակավայր չկորցրինք։ Հայ-ադրբեջանական ռազմական գործողությունները ՀՀ սահմանից հարյուրավոր կմ հեռու էին։ Այսօր՝ Նիկոլի ժամանակ 1 օրվա ընթացքում արդեն 105 նահատակ ունենք եւ շրջանառվում է 100 քառ.կմ տարածքի կորուստ։