Օգոստոսի 7-ին «Բեյրության աղետ. ինչպե՞ս աջակցել հայ համայնքին» թեմայով տեսակապով քննարկման ժամանակ Լիբանանի հայկական «Ազդակ» պարբերականի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը խոսելով ժամանակավոր տարհանումից և ընդհանուր հայրենադարձության օրակարգից նշել է, որ դրանք պետք է տարբերել իրարից քանի որ, մեկը կարճաժամկետ խնդիր է, մյուսը ավելի երկարաժամկետ և ռազմավարական խնդիր: