Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով: Այս մասին հայտնել է Ղրղզստանի նախագահի մամուլի ծառայությունը: Հաղորդվում է, որ երկրի ղեկավարը սեպտեմբերի 14-ին մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստին, որը հրավիրվել էր Հայաստանի նախաձեռնությամբ և անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով: