Ադրբեջանական կողմը բարձր ինտենսիվությամբ գիշերվանից հրետանի, խոշոր տրամաչափի զենքեր է կիրառում Սյունիքի մարզի Վերիշեն բնակավայրի դիրքերի ուղղությամբ, սակայն կրակոցները գյուղից վերեւ են։ Այս մասին 24News-ին ասաց վարչական շրջանի ղեկավար Արարատ Օրդյանը։ Նրա խոսքերով, կրակոցների հետեւանքով տներ, քաղաքացիական օբյեկտներ չեն վնասվել, արկերը չեն հասնում գյուղ։ Մի քանի տներ վնասվել են ադրբեջանական կրակոցների առաջին օրը՝ սեպտեմբերի 13-ի գիշերը։