Սահմանային լարվածությամբ պայմանավորված՝ փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ռեժիմի ծառայության։ ԱԻՆ-ի մամուլի ծառայությունից հայտնում են, որ սեպտեմբերի 13-ին ժամը 01։49-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի զորամասի մոտակայքում։ Հրդեհը մարվել է մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի կողմից։ Այրվել է խոտածածկույթ։ ՊՆ թիվ N զորամասի 5 զինծառայող հրշեջ-փրկարարների կողմից տեղափոխվել են հրշեջ-փրկարարական ջոկատի տարածք, այնուհետև՝ համապատասխան ԲԿ։