Երբ 1938թ. աշնանը Անգլիայի վարչապետ Չեմբերլենը վայրէջք էր կատարում Լոնդոնի օդանավակայանում, նա լրագրողների առջև թուղթ էր թափահարում և հայտարարում, որ խաղաղություն է բերել: Իսկ այդ թուղթը 1938թ. սեպտեմբերի 30-ին Անգլիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Իտալիայի միջև կնքված Մյունխենյան համաձայնագիրն էր: Համաձայնագիր, որի շրջանակներում Ֆրանսիան և Անգլիան պատերազմից «խուսափելու» համար բավարարում էին Հիտլերի հերթական պահանջը, այն է՝ Չեխոսլովակիայից առանձնացնել Սուդեթները և այն նվիրել Գերմանիային: Այդ ժամանակ անգլիական քաղաքական էլիտայում ընդդիմադիր դաշտը զբաղեցնող Սըր Ուինսթոն Չերչիլը հայտարարել էր, որ «Չեմբերլենը պատերազմի և անպատվության միջև ընտրեց անպատվությունը: Պատերազմ նա կստանա հետո»: Եվ, հիրավի, չէր անցել ամբողջական երկու տարի, երբ 1940թ. ամռանը գերմանական ավիառումբերը պայթեցնում էին Լոնդոնը և Մեծ Բրիտանիայի այլ քաղաքներ: