Իրավիճակը մարզում լարված է։ Սոթքի, Վերին Շորժայի ու Աղբրաձորի հատվածում ինտեսիվ մարտեր են։ Ըստ Սարգսյանի՝ երբ առավոտյան հայտարարվել է հրադադար, գրեթե 40 րոպե մարզում կրակոցներ չեն հնչել, սակայն նորից սկսվել են և շարունակվում են մինչ այս պահը։ «Քաղաքացիական բնակչության շրջանում տուժածների մասին տեղեկություն չունենք։ Վիրավորներ ունենք մեր զորքերից։ Այս պահի դրությամբ Մարտունիում են գտնվում մեր վիրավորները, կան նաև, որ Մարտունուց Երևան են տեղափոխվել։ Ժամը 15։00-16։00-ն ունեցել ենք 43 հոգի վիրավոր»,- նշել է նա։