Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղում ոչ միայն պարզ լսվում են հայկական դիրքերի ու բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների կողմից իրականացվող հրետակոծության ձայները, այլև գնդակներն ու արկերը գյուղի վրայով են անցնում։ Այդ մասին «Փաստինֆո»-ին հայտնեց Նորաբակի վարչական ղեկավար Վազգեն Ասատրյանը։