Yerevan.Today-ը գրում է․ Կեսգիշերին թշնամու հարձակումից հետո Սյունիքում անմիջապես ձևավորվել են ինքնապաշտպանական ջոկատներ։ Ժամը 2-ից Իշխանասար է բարձրացել Գորրիսի խոշորացված համայնքի ղեկվար Առուշ Առուշանյանն իր ձևավորած ջոկատով, որտեղ իրավիճակն ամենալարվածն է եղել՝ մինչև առավոտ։ Գորիսի համայնքապետարանից Yerevan.Today-ի տեղեկությանը հրաժարվեցին լրացուցիչ մանրամասնել հայտնել։ Ի դեպ, Իշխանասարի բարձունքից, որտեղ թշնամին իր զորքով ներխուժել և տեղակայվել է դեռ 2021 մայիսից՝ գիշերը առաջին զոհերն ու վիրավորներն այստեղից են տեղափոխվել հիվանդանոցներ, բայց ստույգ մանրամասներով Yerevan.Today-ը կհրապարակի ավելի ուշ։