Ռուսաստանի հայերի միությունը հանդես է եկել սեպտեմբերի 13-ի գիշերը Հայաստանի խաղաղ քաղաքների և գյուղերի վրա Ադրբեջանի զինված ուժերի հարձակման խիստ դատապարտմամբ։ «Տեղի ունեցածը պաշտոնական Բաքվի հետևողականորեն մարդատյաց ու գիշատիչ քաղաքականության հերթական դրսեւորումն է։ Այս անգամ երկերեսանիորեն թաքնվելով «տարածաշրջանում խաղաղության» թեմայի հետևում՝ իրականացվեց հերթական ագրեսիան՝ այժմ ինքնիշխան պետության՝ Հայաստանի դեմ։