2011 թվականի հունիսից Հայաստանի Ազգային գրադարանի տնօրենի պաշտոնը զբաղեցնող գրադարանավար, ճարտարագետ Տիգրան Զարգարյանը 2019 թվականի փետրվարին հեռացավ զբաղեցրած պաշտոնից: Փետրվարի 27-ին Ազգային գրադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց արձակագիր, գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի սփյուռքի բաժնի վարիչ, ՀԳՄ և ՀԺՄ անդամ Հրաչյա Սարիբեկյանը: Նախկինում Սարիբեկյանը զբաղեցրել է Ազգային գրադարանի գրականության հանրահռչակման բաժնի վարիչի պաշտոնը: