ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Թե նախկինում և թե ներկայումս մեր հենարանը, անվտանգության երաշխավորը եղել է ու կա մեր Հայոց Բանակը, մեր Հայ Զինվորը: Հազարավոր Հերոսներ իրենց կյանքը տվել են մեր Հայրենիքի համար: Մենք պարտավոր ենք մշտապես խոնարհվել, երախտապարտ լինել նման Հերոսների Ծնողներին: