Սույն թվականի սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00։14-ից, Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ բազմաթիվ ահազանգեր են ստացվել ՀՀ տարածքի հարավ-արևելյան հատվածի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների կողմից իրականացվող ռազմական գործողությունների վերաբերյալ։