Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին անդամ Լևոն Արոնյանը շարունակում է պայքարը Sinquefield Cup-ում: ԱՄՆ-ում անցկացվող մրցաշարին մասնակցում են ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակի առաջատարները: Մրցաշարում կայացել են 7-րդ տուրի պարտիաները: Լևոն Արոնյանի մրցակիցը ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ֆաբիանու Կարուանան էր: Պարտիայի 45-րդ քայլին գրոսմայստերները համաձայնել են կիսել միավորը: